11.09.2019|
18:52
ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Ինչո՞ւ եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու։ Չեք կարծո՞ւմ, որ դրանով դեմ եք գնում հեղափոխությամբ այդ նույն հանցավոր ռեժիմի կառուցակարգերը վերացնելու ձեր իսկ տված խոստմանը»։